ՆԱՏՕ-ն արձագանքել է Պուտինի հայտարարած ՌԴ զորքերի մարտունակության անսպասելի ստուգմանը |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պահպանում թափանցիկության պայմանները՝  զորքերի մարտունակության անսպասելի ստուգում անցկացնելով, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչն իր թվիթերյան էջում գրել է, որ Ռուսաստանն իր զորավարժությունները բաց չի դարձրել սառը պատերազմի ժամանակներից ի վեր պարտադիր դիտարկման համար, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն անում են դա: Դա է պարտավորեցնում ռազմական թափանցիկության մասին ԵԱՀԿ Վիեննայի փաստաթուղթը: 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ, երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը կարգադրել է բանակի անսպասելի ստուգում անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ստուգումը վերաբերում է Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններին, Օդադեսանտային զորքերին, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակին:

Ավելին՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով