Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: Այսպիսի գրառում է արել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ փոքրիկ տավուշցիների լուսանկար հրապարակել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին»,- նշել է մարզպետը եւ եւս մեկ անգամ խնդրել բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել իրեն հետ: