Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 21 մարդ է մահացել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 16-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 42․411 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 933 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.087 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 198.820 մարդ, իսկ 1.213 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 216․873 և մահվան 5․440 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 149.909-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով