ՀԱՊԿ գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքին:

«Դա ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով զինված ուժերի աշխատանքին՝ Միրզոյանը նշեց, որ մշտապես բարձր է գնահատում:

«Զինված ուժերի աշխատանքը, մասնավորապես, մեր զինվորների անձնազոհ պահվածքը, մեր սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատել մշտապես՝ և՛ նախկինում, և՛ այժմ»,- նշեց Միրզոյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով