civilnet.am: Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին՝ մտահոգություն հարուցելով․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։
Թվիթերում արված գրառման մեջ իրանցի պաշտոնյան մասնավորապես գրել է․ «Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից»։