Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները |ermenihaber.am|

<p ermenihaber.am: style=”font-weight: 400;”>Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրներ։

«Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Նշվում է հետևյալը․ «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով