Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին հայտնում են տեղում աշխատող  թղթակիցները:

Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:

 

Այգեպարում են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ավելի վաղ թիրախավորվել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով