armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը։
Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս պահին միջնորդությունը ներկայացնում է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։