Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի ԶՈՒ 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին, սակայն միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին՝ հայտարարելով, որ հայկական կողմն է փորձել գրավել Թովուզի ուղղությամբ գտնվող ադրբեջանական մարտական դիրքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան հայտնել է, որ այսօր՝ ժամը 12:30-ի և 13:45-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հայկական զինված ուժերի սահմանային դիրք գրավելու փորձ են կատարել՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով