Սերբիայի և Կոսովոյի միջև վերսկսվում է երկխոսությունը |tert.am|

tert.am: Եվրամիության հովանու ներքո հուլիսի 12-ին վերսկսվում է քաղաքական երկխոսությունը Սերբիայի և Կոսովոյի միջև: Այս մասին տեղեկացնում է interfax.com.ua կայքը:

Նշվում է, որ 2018 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի երկխոսությունը Եվրամիության աջակցությամբ կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով: Այնուհետև հուլիսի 16-ին տեղի կունենա դեմ առ դեմ հանդիպում Բրյուսելում:

Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչությունում հստակեցրել են, որ կիրակի կայանալիք քննարկումները Բրյուսելից կանցկացնեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ Արևմտյան Բալկանների երկխոսության և այլ հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով