Էրդողանը Սուրբ Սոֆիայի վերածումը մզկիթի համարել է քայլ դեպի մեծ Թուրքիա |shantnews.am|

shantnews.am: 

Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում: Այս հայտարարությունն է արել երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Միևնույն ժամանակ, թուրքական պետության ղեկավարը շեշտել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշում կայացնելիս Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ կասեն Թուրքիայի մասին:

Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի «մեծ և ուժեղ Թուրքիայի կառուցման ճիշտ ուղով ընթանալ»:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով