Թբիլիսին Կիևից պարզաբանում է պահանջել Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում են պահանջել՝ կապված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունների հետ, որ ինքը չի ճանաչում ներկայիս վրացական իշխանությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի  պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողվի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին։

Ավելի վաղ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ չի ճանաչում վրացական կառավարության լեգիտիմությունը։ Նա նաև հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինքը կլինի առաջնագծում։

Սեսիաշվիլին հավելել է, որ Սաակաշվիլին իր քարոզչական ելույթներով միջամտում է Վրաստանի ներքին գործերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով