Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 երեխա ու 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Գյումրիում գործող վերջին` «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։  Հաստատությունում խնամվող  21 երեխաներից 10-ը վարակվել են կորոնավիրուսով։ Կորոնավիրուս է հաստատվել նաև 5 աշխատակցի մոտ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, գիշերօթիկում են, իրենց լավ են զգում։

«Բոլորը իրենց լավ են զգում, որևէ մեկը չի հոսպիտալացվել, հակահամաճարակաբանների հետ աշխատանք տարվել է, իրենք բժշկական զննում անցել են։ Ըստ էության ասիմպտոմ են տանում հիվանդությունը։  Երեխաները գիշերօթիկում են, որևէ մեկը հոսպիտալացված չի։  Աշխատակիցներից մեկի մասով մտահոգություն ունենք ոչ թե, որ  հիվանդությունն է ծանր տանում, այլ ռիսկային գոտում է, շաքարային դիաբետ ունի, այդ մասով ենք անհանգիստ։  Մյուսներն իրենց լավ են զգում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով