ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հուլիսի 7-ին ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հայտնաբերվել են ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ արկղ, փայտածուխի պատրաստման տարաներ, մի քանի խորանարդ մետր փայտածուխ, մի քանի տասնյակ քմ մանրատախտակ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ որոշ դեպքերով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։