Կիևում հեռուստաընկերություններից մեկի շենքի վրա կրակել են ականանետով |shantnews.am|

shantnews.am։ Ուկրաինայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել «112 Ուկրաինա» հետուստաընկերության շենքը։ Անհայտ անձինք նռնականետով կրակել են շենքի ուղղությամբ։ Կրակոցը հավանաբար դիպուկ չի եղել, քանի որ արկը դիպել է շենքի պատին, ոչ ոք չի վնասվել։

Կիևի իրավապահները այս հարձակումը որակել են որպես ահաբեկչություն։ Հարձակումը գործողների ինքնությունը դեռ չի պարզվել։ Հարձակումը եղել է գիշերը, և ոստիկանությանը ժամը 03։40-ին դրա մասին հայտնել են բնակիչները, որոնք լսել են պայթյունի ձայնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով