Վերաքննիչի բակից ոստիկանները երկու քաղաքացու բերման ենթարկեցին |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ դատարանի բակից ոստիկանները երկու քաղաքացու բերման ենթարկեցին:

Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն ասաց՝ մեկը Քոչարյանի աջակիցներից էր, որը բերման ենթարվեց ոստիկանների սահմանած շղթան անցնելու համար, մյուսը՝ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիների շարքից՝ շիշ նետելու համար։

ՌԵրկու կողմերն էլ ասացին, որ իրենց ուղղությամբ են շիշ նետել։
Բերման ենթարկվածների անունները ճշտվում են։

Այսօր վաղ առավոտից՝ մինչ նիստի սկսելը, դատարանի բակում են հավաքվել Քոչարյանի աջակիցները և նախկին նախագահի ազատազրկումը պահանջողների խումբը։ Երկու խմբերի միջև պարբերաբար ընդհարումներ էին տեղի ունենում, հնչում էին փոխադարձ վիրավորանքներ, ոստիկանները պարբերաբար հորդորում էին դադարեցնել դրանք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով