Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, մեկ օրում գրանցվել է 535 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 2083 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով