azatutyun.am: Եվրամիության տնտեսությունը ավելի խորը ճգնաժամ է ապրում, քան ակնկալվում էր, հայտարարել է Եվրահանձնաժողովը։
Ըստ այսօր հրապարակված կանխատեսման, այս տարի եվրագոտու ՀՆԱ-ն կկրճատվի 8,7 տոկոսով, ինչը մեկ տոկոսով գերազանցում է գարնանը տրված գնահատականը։
«Վերականգնման ճանապարհը դեռ անորոշությամբ է պատված», – հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական և ֆինանսական գծով հանձնակատար Պաոլո Ջենթիլոնին, փաստելով՝ տնտեսության վերաբացումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում՝ համաճարակի նոր ալիքներից խուսափելու համար։
Ըստ նոր ուսումնասիրությունների՝ հաջորդ տարի եվրոյի գոտու 19 երկրների տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, մինչդեռ գարնանը ավելի բարձր՝ 6,3 տոկոսի աճ էր ակնկալվում։