ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ |ermenihaber.am|

ermenihaber.am: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, ում անունը չի հրապարակվում, ֆրանսիական AFP լրատվական գործակալության հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից այսօր Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի մասերի առաջին խմբաքանակի մատակարարման առնչությամբ։

«Մեզ մտահոգում են Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից բխող հնարավոր հետևանքները»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։

S-400-ների մասերի մատակարարման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ S-400-ների գործարքն ավարտված է։ Գործընթացը իր հունով գնում է։ Որևէ դժվարություն չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով