Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 115 պացիենտ

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտների: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 պացիենտներ:

Կենտրոնն ունեցել է  80 տարեկանից բարձր 29 պացիենտ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել: Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենածեր պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս է գրվել։

Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով