armtimes.com: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է: Նա, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ հետեւում է մաթեմատիկա առարկայից միասնական քննությունների ընթացքին: Դրանք Կապանում անցկացվում են 2 դպրոցներում:
Դպրոցներում պահպանվում է սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմորդները դիմակներով են, քննական կենտրոններ մուտք գործող բոլոր անձինք ախտահանվում են:
Նախարարը հաջողություն մաղթեց քննություն հանձնող պատանիներին՝ հիշեցնելով, որ այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն է: