«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4․4 հեկտար տարածք

Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:

Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և չվնասված ծառերի քանակը: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված 466:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով