Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ, որից 93-ը զբաղված է։ Ստացվում է, որ հիվանդանոցում ազատ տեղերի խնդիր կարող է առաջանալ։

«Բնականաբար, մենք էլ ենք դիտարկում այս հարցը։ Այս պահին 93 հիվանդ է, բայց նաև այսօր սպասում ենք դուրսգրումների։ Կարծում եմ՝ կլինեն դուրս գրվողներ։ Նմուշառումներ ենք արել, պատասխաններից կախված՝ որոշում կկայացվի։ Եթե խնդիրներ ունեցանք, հիվանդներին կտեղափոխենք Երևան»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին վարակի ամենամեծ օջախը Գյումրին է, սակայն որևէ նոր օջախ չկա։ Միաժամանակ, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել մարզի բոլոր տարածաշրջաններում։ Շիրակի մարզի համար այսօր հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։

Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից դեռ արձագանք չկա։ «Մենք առաջարկներով դիմել ենք նախարարություն։ Նախարարությունը հարցերը քննարկում է, այս պահին որևէ հստակեցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով