ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը: