Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:

Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով