Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկել է օտար լեզու առարկայի միասնական քննությունը․ հանձնվելու են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն։

Այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Երևանում ու մարզերում հուլիսի 2-ին գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը մայրաքաղաքում: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա»,- նշեց Գրիգորյանը:

Միասնական քննություններին մասնակցելու համար Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար հայտագրվել է 1749 դիմորդ, իսկ Հայոց պատմությունից՝ 1598, Աշխարհագրությունից՝ 286, Կենսաբանությունից, 1112, Մաթեմատիկայից՝ 5412, Քիմիայից՝ 349 և Ֆիզիկայից՝ 197։  

Ընդհանուր առմամբ Հայաստանի ողջ տարածքում քննությունների համար հայտագրվել է 12 805 հոգի։

«Այս թվերը նախնական են, քանի որ գուցե այդ օրը մի քանի հոգի ընդհանրապես չներկայանան քննական կենտրոններ, մի քանիսը ջերմություն ունենան և նրանց չթույլատրեն մասնակցել քննությանը»,- շեշտեց ԳԹԿ մամուլի խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով