Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով