news.am: ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այդ մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը եւ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։