Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, ոում ասվում է․
«Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։
Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում։
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։
Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»։