Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով |azatutyun.am|

azatutyun.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: 63-ամյա Ծառուկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է իր նախկին տեսանյութերից մեկը, որում կատակում է, թե «կորոնավիրուսը լավ մարդկանց չի դիպչում», և գրել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»:

ԲՀԿ ղեկավարի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  հայտնեց, որ իր տեղեկություններով` Ծառուկյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով