Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․
- առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
- գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ |
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ |
ՀՎՍ վարչության թիվ 1 |
011-544-080 |
|
ՀՎՍ վարչության թիվ 2 |
011-549-103 |
|
ՀՎՍ վարչության թիվ 3 |
011-544-287 |
|
ՀՎՍ վարչության թիվ 4 |
011-548-908 |
|
ՀՎՍ վարչության թիվ 5 |
011-549-262 |
|
ՀՎՍ վարչության թիվ 6 |
011-549-308 |
|
ՀՎՍ վարչության թիվ 7 |
023-249-474 |
|
ՀՎՍ վարչության թիվ 8 |
023-129-505 |
|
ՀՎՍ վարչության թիվ 9 |
023-539-401 |
|
ՀՎՍ վարչության թիվ 11 |
031-299-660 |
|
ՀՎՍ վարչության թիվ 12 |
028-139-706 |
|
ՀՎՍ վարչության թիվ 13 |
026-321-582 |
|
ՀՎՍ վարչության թիվ 15 |
022-259-590 |
|
ՀՎՍ վարչության թիվ 16 |
032-279-959 |
|
ՀՎՍ վարչության թիվ 18 |
028-459-790 |
|
ՀՎՍ վարչության թիվ 19 |
022-371-765 |
|
ՀՎՍ վարչության թիվ 20 |
011-544-177 |