«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արմանն Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին։
«Հաշվի առնելով, որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին»,- նշել ա նա:
Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնել է, որ չի մասնակցելու արտահերթ նիստին։