Human Rights Watch-ը կոչ է անում Թուրքմենստանին հրապարակել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը |azatutyun.am|

azatutyun.am: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Թուրքմենստանի իշխանություններին հավաքագրել և հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակվածներին վերաբերող վիճակագրությունը: Կառույցի համոզմամբ, տեղեկատվության պակասը վտանգում է երկրի բնակչության կյանքն ու առողջությունը:

Թուրքմենստանը աշխարհի եզակի պետություններից է, որի իշխանությունները համառորեն պնդում են, թե երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան: Այդ հայտարարությունները Human Rights Watch-ը որակել է «ցնորածին»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը հայտնել է, որ երկրի բնակչությունը հետապնդվում է կորոնավիրուսի թեմայով զրուցելու համար, իշխանությունները պաշտոնապես արգելել են արտաբերել «կորոնավիրուս» բառը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով