Առանց դիմակ, առանց հեռավորություն պահելու. Սուրբ Հովհաննես մատուռի մուտքը կրկին մարդաշատ է (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օգտատերերից մեկի ուղիղ եթերի տեսանյութը՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից:

«Առանց դիմակ, առանց հեռավորություն պահելու, իրար վրա… Խոսքերն ավելորդ են»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ ոստիկանական հատուկ հսկողություն էր սահմանվել Սուրբ Հովհաննես տանող ճանապարհին, քանի որ հանգստյան օրերին մի քանի հարյուր մարդ էր միաժամանակ այցելել մատուռ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով