Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս երեք մարդու մոտ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը։

Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով