21:45- Եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նախևառաջ Իրանի տնտեսական ոլորտում։ Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: [Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի] |azatutyun.am|
21:41- Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք, ընդհանուր թիվը 15 890-ն է: Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 193 հիվանդ: |tert.am|
18:50- Սերբիայում վերջին 1 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք: Ընդհանուր առմամբ վարակված է 13 հազար 792 մարդ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 2 անձ, ընդհանուր՝ 267: |armenpress.am|
16։19- Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նա ինքնամեկուսացվել է: Վուլինն իրեն լավ է զգում և քանի որ կորոնավիրուսի ոչ մի ախտանիշ չունի, ինքնամեկուսացված է: Նա շարունակում է կատարել նախարարի իր պարտակությունները և պահպանում է անվտանգության բոլոր կանոնները: |armenpress.am|
14։32- Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է 356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է: |ria.ru||armenpress.am|
13։44- Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 194 հազար 511 է, մահերինը՝ 5 հազար 65: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 21-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 483, որից ապաքինվել է 78 հազար 444-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: |armenpress.am|
13։02- Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են գնացել: Նրանք բեռնատարի վարորդներ են: Թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն, ամենայն հավանականությամբ, Վրաստանի քաղաքացի է։ [Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայա] |aliq.ge|
12։51- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 921 դեպք: Ապաքինվել է ևս մեկ պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 781։ Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 14 պացիենտ: |stopcov.ge|
12։08- Նիդերլանդների կառավարությունը երեկ հայտարարել է, որ 3,4 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի KLM ազգային ավիափոխադրողին, որպեսզի ընկերությունը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը։ |www.dtnpf.com|
12։05- Ուրբաթ օրը ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության 45242 նոր դեպք, ինչը համավարակի բռնկումից ի վեր օրական ամենաբարձր ցուցանիշն է երկրի համար՝ ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասցնելով առնվազն 2․48 միլիոնի։ |www.reuters.com|
12։02- Հաշվի առնելով վարակի նոր թվերի աճը՝ Տեքսաս ու Ֆլորիդա նահանգների նահանգապետերը կարգադրել են նորից կասեցնել բարերի գործունեությունը ու սահմանափակել այցելությունները ռեստորաններ։ |www.latimes.com|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․06․20 (թարմացվող)