Փոխգնդապետի ծեծի վերաբերյալ գործն անջատվել եւ ուղարկվել է դատախազություն. փոխգնդապետի փաստաբանը որոշումը բողոքարկելու է |news.am|

news.am: Եղեգնաձորում նախորդ տարի դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործից անջատված մասի նախաքննությունն ավարվել է եւ ուղարկվել Դատախազություն։ Այս մասին հայտնեց Արա Մխիթարյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։

Ռաֆայել Ամիրխանյանը հայտնեց, որ նախաքննության ավարտ հայտարարվել է միայն Հարություն Գրիգորյանի մասով, որի վերաբերյալ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Դատախազություն։

«Նրա եղբոր եւ չպարզած այլ անձնանց մասով քրեական գործն անջատվել է եւ դեռ նախաքննությունը շարունակվում է։ Մենք գտնում ենք, որ կա բավարար ապացույցներ գործը միասին Դատախազություն ուղարկելու համար»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով փոխգնդապետի առողջական վիճակին՝ փաստաբանն ասաց, որ դրական դինամիկա չկա։

Մարտի 6-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով