Սա համարձակ ու պատմական քայլ է. Վահե Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի լուծման մասին

Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և ողջունում եմ ԱԺ այս քայլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց  ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին:

«Ես համարում եմ սա ՍԴ-ի ճգնաժամային լուծում: Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն հանդես գալով սահմանադրի անունից Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով` այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով հենց ՀՀ ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Վահե Գրիգորյանը մեկ տարի չի ներկայացել աշխատանքի և աշխատավարձ ստացել, Գրիգորյանը նշեց, որ որպես դատավոր դա իր ապրուստի միջոցն է և աշխատանքի չի ներկայացել ոչ իր մեղքով։ Վերջինս նշեց, որ այսօրվանից հետո մասնակցելու է նիստերին։ 

«Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար: Ոչ մի սխալ կամ անարդար բան տեղի չի ունեցել: ԲՀԿ-ի դիմումի վերաբերյալ իմ կարծիքը կիմանաք, երբ մասնակցեմ ընթացակարգերին»,- ասաց ՍԴ դատավորը։

Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով