Պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորն ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով