ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները․ այն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ վաղվանից

ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները։ 

2020 թվականի հունիսի 22-ին  Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:  

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը։

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: ՍԴ նոր դատավոր է ընտրվում է ՍԴ դատավորների կողմից։  

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   Այս փոփոխությունների արդյունքում  ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը  կհեռանան աշխատանքից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղվանից կշարունակի լինել միայն ՍԴ դատավոր և ոչ թե նախագահ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ուշ երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվել  է ՝  Ազգային ժողովի կողմից ընդունված՝  «Հանրաքվեի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով