news.am: Երեւանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության խորհուրդ կստեղծվի: Համապատասխան որոշումն ընդունվել է Ավագանու նիստում:
Խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը:
Խորհուրդը կաշխատի նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Բացի այդ, խորհրդի գործունեությունը կապված կլինի բնակչությանը տարերային եւ տեխնածին աղետների եւ տնտեսական ցնցումների ժամանակ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հետ: