armtimes.com: Միասնական քննությունների ժամանակ դիմորդներին տրամադրելու են դիմակներ եւ ձեռնոցներ։ Հաշվի են առնվելու անվտանգության բոլոր կանոնները։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, քննությունների կազմակերպման գործում ներգրավված են նաեւ ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ոստիկանությունը։
Քննության ժամանակ նստարանները դասավորվելու են 1,5-2 մետր հեռավորության վրա։ Ամեն ինչ լինելու է հսկողության տակ:
ԱԻՆ-ի աշխատակիցները քննությունից առաջ ախտահանելու են սենյակները, հնարավոր է՝ դրանք ախտահանվեն նաեւ քննության ավարտին։ Բժիշկները ջերմափելու են դիմորդներին, տրամադրելու սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունն էլ վերահսկելու է ծնողների հնարավոր կուտակումները։
Ինչպես հավելեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, քննությունների համար նախատեսվել է 47 կենտրոն։
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում