Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝
- Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
- Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
- Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
- Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
- Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
- Զարկերակային օքսիմետրեր
Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։