tert.am: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 906 դեպք, վարակվածներից 755 մարդ առողջացել է, 14-ը` մահացել:
2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 269 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: