ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել բենզալցակայաններում և շինանյութի խանութներում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությունը:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված  երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել դիմակների համար նախատեսված  հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են:

Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով