Հայրենական Մեծ Պատերազմի միջոցառումներին ՀՀ-ն ներկայացնելու է 75 հոգանոց զորախումբը՝ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին կմասնակցի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ`պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,- գրել է վարչապետի խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով