Լուսավոր Հայաստանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հարցեր

Այսօր ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Դեսպանի հետ քննարկել ենք պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով