3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտիում

Հուլիսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով