Թուրքիան կորոնավիրուսի դեպքերի թվով 12-րդն է աշխարհում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով 21 մարդ է մահացել։ Արձանագրված նոր դեպքերի թիվը կազմել է 1․304։

Հունիսի 18-ին երկրում առողջացել է 1․382 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 48․412 ախտորոշիչ թեստ։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հրապարակած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4․882-ի։ Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 184․000։

Այս տվյալներով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է՝ ամենից շատ Covid-19 դեպքերի թվով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով