Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել. Ծառուկյանի պաշտպանը խոստացավ աղաղակող փաստեր հրապարակել |armtimes.com|

armtimes.com: Դատարանին ներկայացրել ենք ինքնաբացարկի միջնորդություն, այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու: Հիմա կոնկրետ դատավորի մասով խնդիրը չեմ բարձրացնում, խնդիրը բարձրացնում եմ Շենգավիթ նստավայրի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մենք գտնում ենք, որ ընդհանրապես այս մակագրությունների կարգը միջդատավարական վարույթների հետ կապված, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այսինքն դատարանի նախագահը իր ցանկությամբ ընտրում է որևէ դատավորի և մակագրությունն իրականացնում,  արդեն խախտում է արդար դատաքննության իրավունքը:

Պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող էնպես լինի, որ պետությունը, էս դեպքում դատարանի նախագահն իր նախընտրած դատավորին մակագրի:

Շենգավիթ նստավայրում, բացառությամբ մի քանի դատավորի, կան կոնկրետ դատավորներ, որոնց մասով խնդիր կա։ Բազմաթիվ փաստաբաններ պարբերաբար ահազանգում են, որ օրինակ վարույթ իրականացնող մարմինները ձգտում են իրենց համար խիստ կարեւոր գործերով կալանավորման միջնորդությունները ներկայացնել այնպիսի ժամկետներում, երբ Երեւանում հերթապահություն է իրականացնում Շենգավիթի նստավայրը, երկրորդը՝ Կենտրոնի նստավայրը,  հետո նոր Ավանի նստավայրը»,-ասաց Սարգսյանը:

Նա նաև նշեց․ «Նիստից հետո ես էնպիսի աղաղակող փաստեր կներկայացնեմ, այնպես չի վերլուծություն է լինելու, բայց առարկայական այնպիսի համադրություն կկատարեմ, որ կտեսնեք, որ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել շատ ավելի վաղուց»,-հայտարարեց Երեմ Սարգսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով